-
07.11.2014|
12:29
Տնտեսական այս շաբաթը կարևորվեց ԱԺ-ում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկումով։ Առաջիկա տասն օրում, ըստ կանոնակարգի, պատգամավորները կարող են իրենց առաջարկները գրավոր ներկայացնել կառավարությանը։
-
07.11.2014|
00:39
Քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրի, թե ի վերջո ի՞նչ էր նշանակում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը Մինսկում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ:
-
07.11.2014|
00:27
Արդյոք պատահականությո՞ւն էր, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստան մեկնելուց (ինչպես ռուսը կասեր՝ «без пяти мину») առաջ փոփոխություն կատարեց կառավարության կազմում: Ընդամենը կառուցվածքային փոփոխություն: Ինչն էլ կարծես տեղաշարժեց ներքաղաքական ողջ այսբերգը: Հօգուտ իրեն:
-
06.11.2014|
19:04
Ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ մի հատված հույս է կապում ոչիշխանական եռյակի հետ և ակնկալում, որ դրանում ընդգրկված ուժերը կարող են ցանկալի փոփոխություններ իրականացնել երկրում:
-
06.11.2014|
16:03
Իր յոթամսյա վարչապետության ընթացքում Հովիկ Աբրահամյանը եկել է այն եզրակացության, որ մեզ պետք չեն առանձին-առանձին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, դրանք պետք է միավորել:
-
06.11.2014|
15:18
Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի և նրա փոքրաթիվ համախոհների իրականացրած ակցիայից մեկ տարի անց նույն հրապարակում բազմամարդ հանրահավաքներ է հրավիրում ոչիշխանական եռյակը, որի դոմինանտ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել այդ հանրահավաքներից:
-
06.11.2014|
15:15
Մնացել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արևմտյան Հայաստանի հողերն էլ սեփականաշնորհի ու վերջ։ Նման հայտարարություն է արել այսօր տեղի ունեցած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
-
06.11.2014|
12:23
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու և չի կրկնելու Տիգրան Սարգսյանի ճակատագիրը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չեն համապատասխանում իրականությանը:
-
06.11.2014|
12:22
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ինքը միջնորդե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է.
-
06.11.2014|
12:17
«Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միացվում են։ Ձևավորվելու է նոր տնտեսական ինտեգրման նախարարություն»,- կառավարության նիստի սկզբում ոմանց համար աչքալուսանք, իսկ ոմանց համար էլ դժբախտ լուր հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
_blank" class="zoomgraphics">.